ՏԵՍԱՆՅՈՒԹ. 10 նախագահ, որոնք պատասխան են տվել կոռուպցիայի համար. factor.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

factor.am-ը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարն ասում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե նշանակում է ինչ-որ մեկին կախաղան հանել, այլ ավելի մեծ նշանակություն ունի հիվանդության կանխումը: Սակայն կանխումն առանց պատասխանատվության, անհնար է: Աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ կոռուպցիոն սկանդալների պատճառով հրաժարական են տվել երկրների գործող կամ նախկին նախագահները և կանգնել պատասխանատվության առաջ:   Հիշենք դրանցից մի քանիսը: Այսպես.

01.08.2017 – Մալավիի ոստիկանությունը կալանավորելու օրդեր տվեց նախկին նախագահ Ջոյս Բանդային: Նա մեղադրվում է ծառայողական դիրքի չարաշահման ու փող լվանալու մեջ: Բանդան, 2014 թվականի նախագահական ընտրություններում պարտությունից հետո ապրում է արտաքսման մեջ։ Պարտության պատճառը ևս կոռուպցիոն սկանդալն էր: Աուդիտը բացահայտել էր, որ 2013-ին վեց ամսվա ընթացքում նրա վարչակազմի անդամները մոտ 30 մլն դոլար են յուրացրել։

14.07.2017 – Պերուի դատարանը Օլյանտա Հումալային, ով երկիրը նախագահել է 2011-16 թվականներին և նրա կնոջը՝ Նադին Հերեդիային, դատապարտեց 18-ամսյա նախնական կալանքի: Պատճառը նրանց` երկրից հեռանալու փորձերն էին և հետաքնության ընթացքին միջամտությունը: 2015 թվականին Պերուի դատախազությունը սկսել է ֆինանսական միջոցների լվացմանը երկրի նախկին նախագահի կնոջ ներգրավվածության հետաքննությունը:

19.05.2017- Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց կոռուպցիայի գործով: Երկրի Գերագույն դատարանը հավանության է արժանացրել պետության ղեկավարի նկատմամբ հետաքննություն սկսելու հարցը: Առիթը ձայնագրությունն է, որում նախագահը երկու ազդեցիկ գործարարների կարգադրում է 630 հազար դոլար կաշառք տալ խորհրդարանի նախկին խոսնակ Էդուարդու Կունյային՝ Petrobras նավթային ընկերության շուրջ կոռուպցիայի գործով լռության դիմաց: Կոռուպցիոն սկանդալով անցնում են երկրի նախկին նախագահներ Դիլմա Ռուսեֆը, Լույս Ինասիու Լուլա դա Սիլվան, հինգ նախարարներ և 83 քաղաքական գործիչներ»։

Մանրամասները` այստեղ:




Լրահոս