Լուսանկարն արվել է մայրաքաղաք Երեւանում
Ներքաղաքային տրանսպորտի դռան վրա խիստ նախազգուշացում է փակցված, պարզապես անհայտ է, թե ինչ լեզվով: Չնայած հայերենն արդեն այնքան սխալ, անգրագետ եւ գռեհիկ է օգտագործվում, որ այս հայտարարության լեզուն չարիքի փոքրագույնը կարելի է համարել:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե քաղաքացիական ծառայողը ենթարկվել է կարգապահական տույժի, ապա ե՞րբ է հնարավոր հանել կարգապահական տույժը: Եվ նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառվելուց հետո ե՞րբ է նա համարվում կարգապահական տույժի չենթարկված:
Գուրգեն Հակոբյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրuեւորել է իրեն որպեu բարեխիղճ ծառայող: «Կարգապահական տույժի հանումը» քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների տեսակներից մեկն է:
Հայտնում ենք նաեւ, որ եթե կարգապահական տույժ նշանակելու oրվանից մեկ տարվա ընթացքում քաղաքացիական ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի կապակցությամբ անհամաձայնության եւ դրանք վերացնելու վերաբերյալ դիմումը պետք է Խորհուրդ ներկայացնի կարգապահական տույժը կիրառելու oրվանից հաշված մեկ ամuվա ընթացքում:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ հնարավորինս մանրամասն տեղեկանալ՝ եթե անձը ցանկանում է անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, ապա ո՞ր մարմինն է ուղեգիր տրամադրում: Եվ խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է իրականացվում վերջինիս բժշկասոցիալական փորձաքննությունը:
Ալիսա Մանուկյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունը անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո տրամադրում է ուղեգիր (իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ՝ նաեւ բուժման ընթացքում): (Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետ):
Հանձնաժողովի նախագահին ներկայացված, անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա՝ ներկայացնելով անձի անձնագիրը: Եթե դիմումատուն օրինական ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաեւ իր անձնագիրը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետեւանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում նաեւ բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից սահմանված կարգով տրված ուղեգիրը: (Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետ):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացիները կարող են բողոքարկել ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով: