Քաղաքացիական գործերի 70 տոկոսը բանկային հարցերին են վերաբերում. խնդիրներն արդեն նոտարիատում կլուծվեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ բանկերի հետ կապված ֆինանսական վեճերը հնարավոր է՝ լուծվեն ոչ թե դատարանի, այլ նոտարիատի միջոցով. «Եթե նայում ենք վիճակագրությունը, քաղաքացիական գործերի 70 տոկոսը բանկային հարցերին են վերաբերում: Այսօր կա «Նոտարիատի մասին» օրենք:

Մենք ասում ենք՝ բանկ-քաղաքացի, երբ դուք պայմանավորվում եք ապառիկի վաճառքի շուրջ եւ այլն, եկեք, պայմանագրեր կազմակերպենք, էլեկտրոնային եղանակով կնքվեն դրանք, զուգահեռաբար թույլ տանք, որ պայմանագրերը մինիմալ գներով վավերացվեն նոտարի կողմից: Հետագայում, եթե քաղաքացին իր պարտավորությունը չկատարի, արդեն բանկը միանգամից նոտարի կատարողական մակագրություն վերցնի եւ գնա ԴԱՀԿ», ասել է նա: Հավելենք, որ բանկերն էլ իրենց հերթին են դժգոհում, թե դատավորներից են կախված»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս