
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում փոխնախարարի 2 թափուր հաստիք կա: ԱԺ ընտրություններից հետո թափուր է պատգամավոր դարձած Ջեմմա Բաղդասարյանի հաստիքը, իսկ հուլիսին փոխնախարարի պաշտոնից ազատվել է վարչապետի նախկին օգնական Աշոտ Մարգարյանը:
Մեր աղբյուրները հայտնում են, որ այդ հաստիքների համար որեւէ թեկնածուի անուն չի շրջանառվում, եւ շատ հնարավոր է՝ դրանք կրճատվեն: Առավել եւս, երբ առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, կրճատումներ, որոնցից անմասն չի մնա նաեւ սոցապնախարարությունը: Այժմ Արտեմ Ասատրյանը 2 տեղակալ ունի՝ Արայիկ Պետրոսյանը եւ Շամամ Հարությունյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այյսօրվա համարում: