Չորս օրվա մեջ կրակել ենք այնքան արկ, ինչքան կրակվել է 1992-94 թթ. գնդապետ Առուստամյան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակը» օրաթերթը գրում է. «Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը գաղտնիք չի համարում, որ ՀՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ ռազմական բալանսը խախտված է, Ադրբեջանն ավելի հզոր սպառազինություն ունի, քան մենք։ Եվ դա այդպես է 1992 թվականից ի վեր։ Բայց նա գաղտնիք համարեց այն, թե մենք այս տարիներին որքանով ենք կրճատել այդ տարբերությունը՝ հօգուտ մեզ։ Նշեց, որ մշտապես համարժեք միջոցներ մեր կողմից լինում են, մենք այսօր անգամ տեղում զենք ենք արտադրում։ «Էնպես է, որ իրենց կողմից տանկի գնման դեպքում մեր կողմից համապատասխան հակատանկային միջոցներ են լինում»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Բայց Ադրբեջանի տանկերը թե՛ որակապես, թե՛ քանակապես առավելություն ունեն մեր ունեցածի նկատմամբ։ Նրան մի քանի հարց ուղղեցինք Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության եւ արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ։ Մասնավորապես հետաքրքրվեցինք՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ի՞նչ մոտեցում ունի այս հարցում, հատկապես Մադրիդյան սկզբունքների հիման վրա փոխզիջմամբ հարցը լուծելու վերաբերյալ։ «Եկեք այսպես պայմանավորվենք՝ քաղաքական հարցերի չեմ պատասխանում»,-ասաց նա։ Բայց գոնե Ձեր անձնական կարծիքը հայտնեք՝ որպես արցախցի եւ Արցախի սպա, հորդորեցինք մենք»:

«Վերջիվերջո, մենք պիտի գնահատական տանք մեր զոհված ընկերների, եղբայրների արածի վերաբերյալ։ Մարդիկ կան, որ գնահատում են դա մեր կողմից որպես արյան գնով գրաված տարածք, բայց միեւնույն դեպքում պիտի գնահատենք, որ էդ նույն տարածքը պահելն էլ անդրադառնում է հերթական զոհերի վրա։ Եվ հետագա վիճակը շտկելու համար ուղղակի մեզ համար շահավետ պայմաններում, կարծում եմ, նման բան կարող է լինել, բայց միայն երաշխիքների դեպքում եւ, իհարկե, այն շրջանները պահպանելով, որոնք որ կապում են Արցախը Հայաստանին»,- նշեց Արցախի ՊԲ գնդապետը։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս