«Իմ և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները սառն են». Ալիկ Սարգսյանն Արտաշատում գործի է անցել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը նոյեմբերի 5-ին Արտաշատում սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ կրկին գործուղվելու է մարզ՝ զբաղվելու ՀՀԿ-ի քարոզչությամբ և մարզում ՀՀԿ-ի դիրքերի ամրապնդմամբ: «Վաղվանից լինելու եմ Արտաշատում: Վերանայելու խնդիրներ ունենք կուսակցության աշխատանքների հետ կապված»,- երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը:

Նա վստահեցրեց, որ թեկնածուի ընտրության հարցում կուսակցությունում դեռևս ոչ մի քննարկում չի ընթացել: Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հետ հարաբերություններին՝ Սարգսյանը նշեց, որ հարաբերությունները ոչ թե լարված են, այլ սառը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս