Նոր զարգացումներ Էջմիածնի քաղաքապետի մասնակցությամբ միջադեպի գործով. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարի սեպտեմբերին Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցած սկանդալային միջադեպի գործով նոր զարգացում է տեղի ունեցել: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է գործով անցնող ամբաստանյալներից Կարեն Արմենակյանի (մականունը «Աշտարակ») պաշտպանի միջնորդությունը՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ և որոշել 1 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել:

Եթե տուժող կողմը 10-օրյա ժամկետում չբողաքարկի, ապա Կարեն Արմենակյանը, ով Էջմիածնի քաղաքապետի վարորդն է եղել, ազատ կարձակվի դատարանի վճիռը օրինական ուժ մեջ մտնելուց հետո: Նշենք, որ այս գործով մեղադրյալները երեքն են, իրավապահներն անտեսել են միջադեպին գեներալ Մանվել Գրիգորյանի երկու որդիների՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և Արման Գրիգորյանի մասնակցության փաստը:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս