Արհեստական լճում մահացած հայտնաբերված 35-ամյա կինն անձնական բնույթի խնդիրներ է ունեցել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 35-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ:

2017թ. սեպտեմբերի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդավառի այգու արհեստական լճում հայտնաբերվել է իգական սեռի դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մահացած կինը հանդիսանում է Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1982թ.: Արտաքին զննությամբ կնոջ մարմնի վրա բռնության  հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախնական տվյալներով՝ 35-ամյա կինը, ով բնակվել է իր տատիկի և մայրիկի հետ, ունեցել է անձնական բնույթի խնդիրներ:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ձեռնարկվում անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտե




Լրահոս