Արմավիրի Սարդարապատ գյուղի բնակիչներն հայտնվել են անեանելի վիճակում, արդեն մեկ ամիս է գյուղացիները չեն կարողանում ոռոգել իրենց այգիները: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Սարդարապատ համայնքի բնակիչ Դավիթ Հովհաննիսյանը:
«Ժողովուրդը չի կարողանում իր այգիները ջրել, հասկանում ենք, որ Ախուրյանի ջրամաբարում ջուր չկա: Հիմա այստեղ արտիզան կա, որ կարող են գալ միացնել ջուր անենք, բայց ոչ մեկ այդ հարցը չի լուծում: Ամբողջ այգիները չորացել են, դեղձի, խաղողի, դամբուլի եւ այլն»,-պատմեց նա:
Ըստ բնակչի՝ բազմիաթիվ անգամ այս խնդրի շուրջ դիմել են Արմավիրի մարզպետարան, սակայն ապարդյուն. «Գյուղապետն էլ ասում է, որ դա ջրայինի խնդիրն է, ջրայինին ասում ենք, ջրայինն ասում է՝ հոսանքի հարց պետք է լուծվի: Չգիտենք, թե ինչ պետք է լինի: Ջրայինին փող ենք տալիս, պայմանագրի համաձայն ասում են, որ փողերը մուծել են, բայց հիմա ջուր չունենք»:
ArmLur.am-ը ստեղծված խնդրի շուրջ փորձեց զրուցել նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ, սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:
Լիդա Եղիազարյան