
ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայությունը ստուգումներ է սկսել սգո ծառայություններ մատուցող ընկերություններում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս տարվա մարտին իրավապահները բացահայտել էին, թե ինչպես է նույն անձը ներկայացրել 300 մարդու մահվան վկայական է եւ ստացել պետբյուջեից հատկացվող թաղման նպաստները:
Խոսքը վերաբերում է սգո ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնք, ներկայացնելով մահացած անձանց մահվան վկայականները, ստացել են թաղման համար նախատեսված 200 հազարական դրամները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ քրեական գործով հարկային ստուգումներ են իրականացվում: