«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան կարող է տեղափոխվել «Բեշիթքաշ»:
Այս մասին հայտնում են միջազային լրատվամիջոցները:
Թուրքական ակումբը դիտարկում է 28-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը կես տարով: Ինչպես հայտնի է, Կոստան հունվարին կարող է տեղափոխվել «Աթլետիկո»:
Նշենք` Թուրքիայում տրանսֆերային պատուհանը փակվում է ուրբաթ` սեպտեմբերի 8-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոստան վերադարձել է Լոնդոն` Բրազիլիայում գրեթե 3 ամիս անցկացնելուց հետո: 28-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում վերադառնալ Անգլիա, քանի որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ասել է, որ նրա հետ հույսեր չի կապում նոր մրցաշրջանում, և Կոստային կարգադրել է մարզվել երկրորդ թիմի հետ:
Կոստան ընդգրկվել էր «Չելսիի»` անգլիական Պրեմիեր-լիգայի հայտացուցակում, բայց դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայի հայտացուցակից: