Հերթական խոշոր հրդեհը. Շիրակում փրկարարներից մեկը վիրավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի տարածքում: Այրվել է 50-60 հեկտար խոտածածկ տարածք: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Ջաջուռ համայնքի ղեկավար Սոկրատ Սուվարյան:

«Հրդեհը հնարավոր է` առաջացել է պլաստմասսե շշից, երեւի հովիվները  ջուր են խմել, շիշը գցել են, դրանից էլ հրդեհ տեղի է ունեցել: Հրդեհի տարածքը մի քանի մետր էր հեռու բնակավայրից: Կրակը մարվել է հրշեջ ծառայության եւ գյուղի բնակիչների, զինվորների միջամտության շնորհիվ»,- ասաց նա:

ArmLur.am-ի հետ զրույցում Ջաջուռի գյուղապետը տեղեկացրեց նաև, որ հրդեհի մարման աշխատանքների ժամանակ տուժել է փրկարարներից մեկը, բարեբախտաբար, նրա կյանքին վտագ չի սպառնում:

Նշենք, որ այս պահին հրդեհն ամբողջությամբ մարված է, սակայն երկու հրշեջ մեքենա տարածքը կհսկեն ողջ գիշեր, որպեսզի կրակը նորից չբռնկվի:




Լրահոս