ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ո՞վ է Բյուրականում բռնկված հրդեհի հեղինակը. տեղում այրված օդապարիկ է հայտնաբերվել (հատուկ ռեպորտաժ դեպքի վայրից)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի նկարահանող խումբն այցելել է Բյուրական, որտեղ սեպտեմբերի 3-ից բռնկված հրդեհը չի հաջողվել մարել մինչ օրս:

Հիշեցնենքն` սեպտեմբերի 3-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք:

ArmLur.am-ի թղթակիցը զրուցել է «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանի հետ, ով հայտնել է, որ հրդեհները մարել են, ծխացող աջախներ, սակայն, դեռևս կան:

Կարապետյանի փոխանցմամբ` տեղում շուրջօրյա հսկողություն է, հայտնաբերված օջախներն արագ մարվում են ԱԻՆ փրկարարների և անտառապահների կողմից: Նոր հրդեհների բռնկման հավանականությունը, Կարապետյանի համոզմամբ, քիչ է:

ArmLur.am-ը զրուցել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Մուշեղ Ղազարյանի հետ, ով արդարացավ և չընդունեց լրատվամիջոցների քննադատությունները, թե ԱԻՆ-ի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանքն է, որ բռնկված հրդեհներն արագ չեն մարվում:

Մուշեղ Ղազարյանը միաժամանակ հայտնել է, որ տեղում վառվող օդապարիկ է հայտնաբերվել, ինչը թույլ է տվել կարծելու, որ կատարվածում մարդկային գործոն կա:

Տեղեկացնենք, որ Բյուրականի անտառում ծառատեսակներից գերակշռում է կաղնին. սոճիներ և այլ տեսակներ գրեթե չկան:

Լուսինե Առաքելյան, Հովսեփ Հովսեփյան
Բյուրական




Լրահոս