Երգչուհի Սյուզի Մելիքյանը աշխատում է նոր երգի վրա եւ շուտով այն կներկայացնի հանդիսատեսի դատին: Նա ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է դիմահարդարի մասնագիտությանը, ինչպես նաեւ խոսել է անձնականի մասին:
Երգչուհին նշում է, որ իրեն հնարավոր չէ ստել, քանի որ նա շատ արագ է զգում դիմացինի կեղծ հայացքները: Սյուզիի խոսքով՝ իր կյանքում շատ են եղել դեպքեր, երբ իրեն դավաճանել են, հասցնելով ՝ հիասթափության աստիճանի:
Սյուզի Մելիքյանի խոսքով՝ իր կողքի տղամարդը տեսակով պետք է ուժեղ անձնավորություն լինի, եւ ամենակարեւորը նա պետք է չափազանց խելացի լինի:
Տարածված կարծիքին, թե Սյուզի Մելիքյանը դիմել է տարբեր վիրահատությունների, նա նշեց, որ երբեւէ վիրահատության միջոցով արտաքինի վրա փոփոխություններ չի կատարել, բայց ինչպես ինքն ասում ՝ կարող է գա մի ժամանակ, երբ նա էլ օգտվի վիրահատական միջոցներից:
Սյուզի Մելիքյանը պատմել է նաեւ իր երկրպագուների խենթ քայլերի, ամուսնության առաջարկությունների եւ իր կյանքի այլ հետաքրքրիր դրվագների մասին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան