«Հոգին անհանգիստ ա». հուղարկավորության օրը մարզպետի խորհրդականի նկարն անսպասելի պայթել է. ինչ է պատմում եղբայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը, կարծես, նոր թշնամանք է առաջացրել: Սպանված խորհրդականի եղբայրը` Արամ Սիմոնյանի, Մանուկ Սիմոնյանի համացանցի էջում գրառում է արել` ներկայացնելով, թերևս, իր վարկածը` միաժամանակ կատարվածում մեղադրելով որդու ընկերուհուն` Ալիսա Ավետիսյանին:

Այն, որ վերջինս հանդիսանում էր Մանուկ Սիմոնյանի որդու` Նորիկ Սիմոնյանի ընկերուհին լրատվամիջոցներին հայտնել է Արամ Սիմոնյանը:

Նշենք, որ Ա. Ավետիսյանը գրառմանը կից մեկնաբանություն է թողել` հայտարարելով, որ եթե մեղադրանքները չապացուցվեն, ինքը քրեական պատասխանատվության է կանչելու Արամ Սիմոնյանին:

Գրառումները ներկայացնում ենք նույնությամբ` տառասխալներով` առանց սրբագրման:

Արամ Սիմոնյան

«ՈՎ ԿՀԱՂԹԵՐ ՔԱՋ ՄԱՆՈՒԿԻՆ ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ԴԱՀԻՃ ԿԻՆՆ ՈՒ ՈՐԴԻՆ
Նախ ասենք թե ինչ հայր թե ամուսին էր Մանուկը: Մի մարդ որ իր ամբողջ ունեցվացքը՝ տարածքներ ու մեքենաները գցել է որդու և կնոջ անունով: Մի հայր, որ իր զավակին ազատել է բանակում ծաոաելուց, տվել է բարձրագույն կրթություն, խայտաոակվեց դահիճ կնոջ և հայրասպան որդու կողմից: Այն կինը, որը անընդհատ խայտաոակում էր Մանուկի ու իր հոր անունը որպես ստրկատեր, զոնքաջ սպանող և կնոջը հալածող ամուսին, իրականում այդ անմեղ գառան հայացքի տակ թաքցնում էր իր թաքնված նենգությունը:

Երեք օր իրավապահ մարմինների քթից բռնաց ման տալով մեղքը քցելով ուրիշների վրա ՙ իբրեվ առեվանգվել են՚՚՚՚ շեղել են քննության ուղղությունը ու մինչ դիակը երեք օր այս շոգին նեխում էր Դալարիկի չոլերում տանը նստած կոմպոտ էին փակում ձմեռվա համար:

Իմ գալու օրը հուլիսի 25 ին շատ առտառոծ ընդունելիություն կայացավ… ՙտեսար ինչ եղավ հոպար գթան պապային սպանած գլխին ել մեծ քար ա եղել դրած՚՚՚:
Կնոջս խնդրեցի լինել Ռուզաննայի կողքը որպեսզի հետեվի առողջական վիճակին սակայն նա միշտ կանչում էր Ալիսիկին : Թե ինչ թատրոն էր ու թե ինչ կար իրա ու Ալիսիկի մեջ ես հասկացա հետո:

Անրադառնամ թաղման օրվա իրադարձություններին

Ես խնդրեցի որ Մանուկի դին հանենք տանից: Պատի տակ դրված սեղանը որի վրա դրված էր միայն Մանուկի նկարը, պայթեց քարուքանդ եղավ կոտրվեց նաև նկարի փայտի ռամկան: Քար լռության մեջ ներկաները ասացին «հոգին անհանգիստ ա»:
Թաղումից հետո ինձ զանգահարեց ՀՀ քբբչական կոմիտեից և ասացին թե պետք է Բացել Պարիտետ-ինվեստ հմնարկությունը ու առգրավման ակտով, Նորիկի կամքով, որպես գործադիր տնորեն իմ ձեռքից վերցրին բալանինեերը և տվեցին Ալիսիկին : Այսուհետև իրավապահները ասացին առանց Ալիսիկի ներկայության այստեղ չգաք… Հենց այստեղ տեսա յանտարի մատանու քարը Ալիսիկի գրչի վրա որը կրել էր իմ մայրը ամբողջ կյանքի ընթացքում:

Փաստորեն ընտանեկան վեճի պատճառը եղել է ոսկյա մատանին ու ժամացույցը որը Ռուզաննան առանց Մանուկին հարցնելու նվիրել էր Ալիսիկին որպես հարսնացու:
Մանուկը դեմ էր ու միշտ ասում էր <<միայն իմ դիակիս վրայով>> ու երեվի հարգելով <<հայրիկի>> խոսքը ստացվեց <<վոնց կասես>>

Ով է Ալիսիկը գանձապահ օպերատոր Պարիտետ-ինվեստ հիմնարկում որը հիմնել է Մանուկը: Ալիսիկը նույնպես մասնակցել է հետքերի մաքրման պրոցեսին Մանուկի <<կորելուց >> հետո: Օգնելով Ռուզաննային իփր տունը կարգի բերելու բայց հիմնականում հետքերը մաքրելու պրոցեսին: Մանուկը արդեն խանգարում էր և պետք չեր այդ եռյակին:

ՆԳ բաժնից ինձ զանգահարեց քրեականի պետը ու ասաց որ նորիկին բաց ենք թողել հանկարծ չնեղացնեք:

Երկու յամ անց Նորիկի փոխարեն եկավ հորեղբորս տղան՝ Յուրիկ Սիմոնյանը կարմրած, բարկացած, ագրեսիվ տրամադրությամբ ու ասաց թե եկեել է քննիչի և Նորիկի հանձնարարությամբ ու ինչ որ բան պիտի վերցնի տանից թե ինչ ինքը գիտի այնուհետև դոշակի , ներքնաշորերի մեջից հանեց դրամապանակ լցված ոսկով ու դրամով հեռանալով իր հետ տարավ սեյֆ սենյակի բանալին:

(նայել վիդեոն)
Ելնելով իմ ընտանիքի հոգեկան ապրումներից ես որոշեցի շտապ տուն վերադարնալ ՌԴ քանի որ վայրենացած ոհմակային ապրելակերպը իմ ու իմ ընտանիքի անդամների համար անսովոր անընդունելի ձեվեր են:

Այս ամենը կատարվել է թաղման օրը

Սպանելով մի մարդու որը քայլող հանրագիտարան էր, ուժերի բարձրակետում գտնվող, հայրենասեր, իր աշխատանքին ու ղեկավարին նվիրված անձնավորություն, ճիվաղների կողմից կազմակերպված անփառունակ սպանվելու իրավունք չուներ:
ՌԴ ում եթե մի կենդանու նեղացնում են, քրեորեն պատասխանատվության են ենթարկվում, իսկ հայրասպան որդին ազատության մեջ է:

Ասա թե կացինը ուր էիք քցում , սրեյիք յուղեյիք ու պահեիք ձեզ հաստատ պետք կգա:
Մանուկի չապրած տարիները աստված թող տա ձեզ ապրեք ու տանջվեք:

Ես ու իմ եղբայրս ցանկանում ենք , որ դահիճ կնոջն ել բաց թողեն, որ գան, ապրեն այդ արյան մեջ թաթախված տանը ու սպասեն Աստծո դատաստանին, որը կարող է ուշանալ բայց չիրականանալ հնարավոր չի կարող»:

Ալիսա Ավետիսյան

«Չեք ամաչում? Գրելուց առաջ մտածում եք? Նախ սկսեմ նրանից որ ես այդ տան մեջ թեկուզ մեկ րոպե Ռուզան տոտաի հետ մենակ չեմ եղել, ինչ վերաբերվում է իմ յանտարով գրիչին ինձ դա ընկերուհիս է նվիրել և ըստ ձեզ ես այդ մատանու(որը կյանքում չեմ տեսել) վրայից պիտի հանեյ ու դնեյ գրիչի վրա?Ամոթ է,,առանց հասկանալու հիմարություններ եք դուրս տալիս,իսկ ինչ վերաբերվում է հետքերը մաքրելուն եթե դուք չապացուցեք Ձեր խոսքերը,Ձեզ քրեական պատասխանատվության եմ ենթարելու ՍՈւՏ ԶՐՊԱՐՏՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ»:




Լրահոս