
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը վարույթ է ընդունել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
2017թ. սեպտեմբերի 1-ի առավոտյան ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ մի քաղաքացի հեռախոսազանգով հայտնել է՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շնքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին։
Համապատասխան ծառայությունների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում, և նախարարության վարչական շենքում պայթուցիկ սարք չկա։
Դեպքի առթիվ հետաքննության մարմնի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, որն այսօր ընդունվել է ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի վարույթ։
Կատարվում է նախաքննություն։