ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստում քննարկվել են ներքաղաքական, արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մանրամասները:
«Կարող ենք արձանագրել, որ այս փուլում ՀՀ-ի և ՌԴ-ի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերութուններ բոլոր ուղղություններով դինամիկ զարգանում են: Հայկական կողմը դրական է գնահատում բոլոր հանդիպումները»,- նշեց Շարմազանովը:
Վերջինս նշեց, թե նիստում քննարկվել է նաև ԱԺ աշնանային նստաշրջանի հետ կապված հարցերը, ինչպես նաև նոյեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության ձևաչափը: