Երևանում վթարի է ենթարկվել Արմեն Աշոտյանին սպասարկող ծառայողական Toyota Camry-ն. կան վիրավորներ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է. երեկ՝ սեպտեմբերի 6–ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Այվազովսկի փողոցում՝ Էրեբունի թանգարանի դիմաց, բախվել են Մանվել Գաբրիելյանի վարած Toyota Camry մակնիշի 011 HH 01 համարանիշի և Հովհաննես Սարգսյանի վարած Hyundai մակնիշի 0133 ՏՏ համարանիշի ավտոբուսը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Camry-ն հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, իսկ Hyundai-ն սպասարկում է թիվ 39 երթուղին, վթարի մեղավորն էլ եղել է Hyundai-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ու դարձել վթարի պատճառ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Աշոտյանը, բարեբախտաբար, ավտոմեքենայում չի եղել և նա այս օրերին գտնվում է Ստրասբուրգում:

Մանրամասները՝ այստեղ




Լրահոս