«Սասնա ծռեր»-ի դատավորը ևս չդիմացավ. 8 դատավոր դիմում է գրել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սասնա ծռեր» խմբի անդամների գործը քննող Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի դիմացել. երեկ «Սասնա ծռերի» դատի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ ստիպված է եղել ընդհատել նիստը:

Բացի այդ, ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, այս տարվա ընթացքում շուրջ 8 դատավոր դիմում է գրել դատարանների նախագահների խորհուրդ եւ հայտնել, որ իրենց բաշխվելիք քրեական կամ, առհասարակ, քաղաքացիական գործերի ցանկից հանեն կամ սահմանափակեն իրենց տրամադրվող գործերը ծանրաբեռնվածության պատճառով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ դատարանների խորհուրդ նման դիմում ներկայացրել է նաեւ Արտուշ Գաբրիելյանը, դիմումը բավարարվել է. մինչեւ 2017թ. դեկտեմբերի 29-ը ներառյալ նրա անունը հանվել է գործերի բաշխման ցանկից: Նա կզբաղվի միայն «Ծռերով»»:

Ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս