Խոշոր հրդեհների օրերին Իգնատի Առաքելյանի իմիջիայլոց վերաբերմունքը նկատել է նաև ԱԻՆ ՓԾ փոխտնօրենը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անուղղակի մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասցեին: Պատասխանելով հարցին, թե ինչու հրդեհավտանգ իրավիճակ հայտարարելուց հետո ԱԻՆ-ը կանխարգելող քայլեր չարեց, Գաբրիելյանը հայտարարել է. «Հակահրդեհային միջոցառումներ պետք է իրականացնեն ե՛ւ «Հայանտառը», որը համակարգման ոլորտում մտնում է գյուղատնտեսության նախարարության մեջ, ե՛ւ պահպանվող տարածքները, որոնց համակարգման ոլորտը բնապահպանության նախարարությունն է»:

Մեր հարցին, թե այդ կառույցների կողմից թերացումնե՞ր եք նկատում, պաշտոնյան պատասխանել է. «Չեմ նկատում, ես ասում եմ այն, ինչ կա: Ես փաստում եմ այն, որ պետք է արվի»:

Հիշեցնենք, որ Խոսրովի անտառի հրդեհի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ակնհայտորեն փորձում էր իրեն հեռու պահել կատարվածից, իբր տեղի ունեցողն ամենեւին էլ իր ոլորտի հետ առնչություն չունի»:

Ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս