
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մեր տեղեկություններով, բավականին լուրջ բիզնես պլաններ ունի, վերջերս խոշոր ներդրում է կատարել Արմավիրի մարզի «Վաղարշապատ» գինու գործարանում։ Այս գործարանը պատկանում է գեներալ Սեյրան Սարոյանին, սակայն տեւական ժամանակ գրեթե պարապուրդի էր մատնված, հիմա էլ աշխատում է փոքր ծավալներով։
Գործարանը Խաչատրյան ընտանիքն այժմ իր ձեռքն է վերցրել եւ մտադիր է մեծամասշտաբ արտադրություն կազմակերպել։ Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի ու Սարոյանի միջեւ քավորսանիկական կապ կա։ Ի դեպ, գեներալի 50-ամյակին հյուրերի համար գործարանից բավական մեծ քանակով հատուկ մշակված խմիչք է բերվել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: