Սեռական փոքրամասնությունները, Ռուզան Մուրադյանը և ԿԳՆ-ն. ուշագրավ պատմություն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը հայտնվել է ուշագրավ պատմության կիզակետում. «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Ռուզաննա Մուրադյանն իրեն պատկանող հ/կ-ի միջոցով ձեռնարկ է տպագրել այն մասին, թե ինչպես դպրոցականները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Նա նախատեսել է ձեռնարկները բաշխել դպրոցներին, բայց գործընթացը կասեցվել է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ ՎՊ-ն սկսել է ուսումնասիրել կրթության եւ գիտության նախարարության ֆինանսական գործունեությունը, այդ ժամանակ բացահայտվել  է, թե ինչ դրամաշնորհներ են տրվել կազմակերպություններին, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավորի հ/կ-ին: Եւ, ընդհանրապես, նրա «Դպրոց-կենտրոններ միավորում» եւ «Կրթություն առանց սահմանի» հ/կ-ներն այս տարիներին ահռելի չափերի դրամաշնորհներ ու ֆինանսական աջակցություններ են ստացել ԿԳՆ-ից, նախագահի աշխատակազմից, երիտասարդական հիմնադրամից եւ այլն»:

Ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս