
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը կշարունակի բոյկոտել ԱԺ նիստերը և չի մասնակցի սեպտեմբերի 11-14-ի քառօրյային: Զաքարյանը չի շփվում խմբակցության անդամների հետ, և խմբակցությունում չգիտեն, թե նա ապագայի ինչ ծրագրեր ունի: Ապրիլի 2-ի ընտրություններից հետո Իշխան Զաքարյանն ու Գագիկ Ծառուկյանը ևս չեն շփվել: Ըստ մեր տեղեկությունների՝ պատճառը Ռոբերտ Քոչարյանի և Իշխան Զաքարյանի վերջին շրջանում խիստ սերտ շփումներն են»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: