ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 8-ին, ժամը 03:40-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող սգո սրահներից մեկում:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 167 հասցեում գտնվող սգո սրահում այրվում են դագաղ (ներսում կա դիակ, Ռաֆիկ, մոտ 70 տարեկան) և հատակի գորգը (մոտ 2 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:21-ին, մարվել` 04:32-ին:
Շտապօգնության աշխատակիցները սրահի աշխատակից Կ. Ա.-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: