Գյումրու քաղաքապետարանի նախկին աշխատակիցները դուրս են եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշումների դեմ եւ դատարանի դռները ընկնելով փորձում են վերականգնել իրենց իրավունքները:
Տեղեկացանք, որ Քաղաքապետարանի նախկին աշխատակից Յաշա Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի` Գյումրու համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի 2017թ. հունվարի 27-ի որոշման դեմ:
Պարզվում է քաղաքաետը վերոնշյալ օրը վերջինիս աշխատանքից ազատել է եւ Յաշա Պողոսյանը դիմելով դատարան պահանջում է երեք բան է, որ դատարանը քաղաքապետի որոշումը անվավեր ճանաչի, իրեն նախկին աշխատանքում վերականգնի և հարկադիր պարապուրդի համար նախատեսված գումարը բռնագանձի:
Ինչ որոշումը կկայացնի դատարանը, սպասենք զարգացումներին: