Հարց քաղաքացիներից` ի՞նչ կարող է անել անձը, եթե ապաստանի տրամադրման դիմումը մերժվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Եթե անձը դիմել է ապաստան ստանալու համար եւ մերժում ստացել, ապա նրա հետագա քայլը ո՞րն է։ Ի՞նչ պետք է անի նա, իրավունք ունի՞ ապաստանի տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշումը բողոքարկել։

Էմմա Հովհաննիսյան (45 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Տեղեկացնում ենք, որ դիմողն իրավունք ունի ապաստանի իր դիմումի վերաբերյալ միգրացիոն պետական ծառայության կողմից ընդունված բացասական որոշումը բողոքարկել դատական կարգով` ՀՀ վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վճռաբեկ դատարան:

Եթե դիմողը բողոքարկել է ՄՊԾ-ի որոշումը, ապա մինչեւ դատական ատյանների կողմից վերջնական որոշում ընդունելը նա համարվում է ապաստան հայցող եւ իրավունք ունի օրինական գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Քաղաքացին չի արտաքսվի կամ որեւէ կերպ չի վերադարձվի իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր, քանի դեռ նրա ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվել:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Ավելացնենք, որ ապաստան ստանալու մասին դիմումը ծառայությունում մուտքագրվելուց հետո 30 օրվա ընթացքում (լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության դեպքում` մինչեւ 3 ամսվա ընթացքում) ՄՊԾ-ն ընդունում է որոշում` Հայաստանում փախստական ճանաչելու եւ ապաստան տրամադրելու մասին, կամ ապաստանի դիմումը մերժելու մասին:




Լրահոս