![](https://armlur.am/wp-content/uploads/2017/09/Снимок-5.jpg)
Սեպտեմբերի 8-ին, ժամը 09:38-ի դրությամբ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում կա հրդեհի 3 ծխացող օջախ: Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվում է հետախուզում:
Տարածքում իրականացվող արձագանքման աշխատանքներում ներգրավված է 125 փրկարար ծառայող և 16 միավոր տեխնիկա:
Սահմանված է հերթապահություն. տարվում են հետմարման աշխատանքներ: