20-ամյա հայ աղջկա արկածները. հայհոյել է իրեն «գործ տված» պարսիկներին, բռնության ենթարկվել, ապա շորթել իր հետ սեռական հարաբերություն ունեցած սփյուռքահային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, ավարտվել է Անահիտ Ս.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2017 թվականի մարտի 23-ին Երևանի Ազատության պողոտայում գտնվող բնակարանում Անահիտը սեռական հարաբերություն է ունեցել սփյուռքահայի հետ: Նա գաղտնի իր բջջային հեռախոսով նկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը: Այնուհետև սպառնացել է այդ տեսագրությունը որպես վարկաբեկող նյութ՝ ուղարկել սփյուռքահայի կնոջն ու հարազատներին, այն հրապարակել ավելի լայն լսարանի համար: Սպառնալիքը չիրականացնելու համար Անահիտը տղամարդուց պահանջել է 800 դոլար:

300 դոլարն նրան է հանձնել նույն օրը:

Մնացած 500 դոլարը պահանջել է ավելի ուշ՝ հեռախոսազրույցի ժամանակ, բայց տղամարդը հրաժարվել է այդ գումարը նրան տալուց: Դիմել է իրավապահներին:

Դատարանում Անահիտն իրեն մեղավոր է ճանաչել:
20-ամյա Անահիտը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 400 հազար դրամ տուգանքի:

Սա, ի դեպ, սուտ մատնության համար: Պարզվում է՝ Անահիտը հաղորդում է տվել՝ իբր Իրանի քաղաքացիները Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանում իր մազերից քաշելով ու ապտակելով՝ իր պայուսակից բացահայտ հափշտակել են 30 հազար դրամ:

Դատաքննությամբ հաստատվել է, որ Իրանի քաղաքացիներ Մոհամմադն ու Ասղարը նշված օրը իրենց հետ վիճաբանելու պատճառով իրենց վարձակալած բնակարանից դուրս են արել սեռական հարաբերություն ունենալու նպատակով այդ բնակարան հրավիրված Մարիամ Գ.-ին ու նրա ընկերուհուն: Այդ ընթացքում Մարիամին ծեծի չեն ենթարկել, նրա պայուսակից 30 հազար դրամ բացահայտ չեն հափշտակել:

Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր չի ճանաչել:

Բայց նրա՝ ընկերուհին հայտնել է, որ դեպքի օրը աղջիկներով շրջել են Կենտրոնի խանութներում: Երբ հասել են Պուշկինի փողոցի խաչմերուկին, արագ սննդի կետ են նկատել, Մարիամն առաջարկել է մի բան ուտել: Նկատել են, որ քիչ հեռվում գետնին նստած՝ հաց են ուտում ակնհայտորեն պարսիկ երկու տղամարդ:

Մարիամը նրանց տեսնելով՝ պարսկերեն «հաճոյախոսել է», ասել է. «Քամակդ կսառի»:

Ըստ ընկերուհու՝ Անահիտիը հագել էր շատ կարճ կիսաշրջազգեստ՝ ցուցադրելով հաստ ու գրավիչ ազդրերը: Բարձրահասակ պարսիկին նա դուր է եկել, իրենց առաջարկել են գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ: Սկզբում շատ բարձր գին է պահանջել, պարսիկը սակարկել է: Արդյունքում պայմանավորվել են սեռական հարաբերություն ունենալ 20 հազար դրամով:

Գնացել են պարսիկների վարձակալած բնակարան: Հյուրասիրվել են:

Բարձրահասակ պարսիկը Անահիտին առաջարկել է առանձնանալ սենյակում՝ սեռական հարաբերություն ունենալու համար: Բայց հետագա զրույցի ընթացքում Մարիամը վատ է պահել իրեն, պարսիկը զայրացել է, իրեն ու Անահիտին ասել է՝ ռադ եղեք:

Պարսիկներն իրեն ու Անհիտին հրելով, քաշքշելով դուրս են վռնդել բնակարանից և փակել են բնակարանի դուռը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, արձանագրելով հանցագործությունների կատարման ռեցիդիվ Անահիտի վերաբերյալ, հնարավոր է համարել այս անգամ նրան իրական ազատազրկման չդատապարտել, ևս մեկ հնարավորություն տալ նրան…




Լրահոս