
Ինչպե արդեն հայտնել էինք, խորհրդարանական ընտրություններից առաջ ՍԱՍ-ի հայտնի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը կարճելու որոշում է կայացվել:
Նշենք, որ Քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ Hayastan24 կայքը հրապարակել էր «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը`«ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, աշխատակիցներին պարտադրում է ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից:
ArmLur.am-ն այս եւ այլ հարցերի շեւրջ զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան