
Սեպտեմբերի 5-9-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը, որը ղեկավարել են հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դսվիթ Փախչանյանը և ՌԴ «Ռոսոբորոնէքսպորտ» ԲԸ տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը:
Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաև «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հաձնաժողովի 12-րդ նիստի» արձանագրությունը: