
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 1996 թվականին դիտարկում էր ֆրանսիացի կիսապաշտպան Զինեդին Զիդանի գնելու տարբերակը, ով հետագայում տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուսը»:
Այդ մասին ВВС Radio 5 Livе-ի եթերում ասել է անգլիական ակումբի նախկին ղեկավար Մարտին Էդվարդսը:
«Զիդանը և Կանտոնան խաղում էին նույն դիրքում, և Ֆերգյուսոնը զգում էր, որ եթե հրավիրի Զինեդինին, ապա կտխրեցնի Էրիկին:
Ափսոսում եմ այդ մասին, քանի որ մեկ տարի անց Կանտոնան ավարտեց ֆուտբոլիստի կարիերան, իսկ Զիդանը երիտասարդ էր և կարող էր շարունակել խաղալ»,- ասել է Էդվարդսը: