
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Հանրապետության եւ 2-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու եւ դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 17.10-ին, «Մասիս» Բ/Կ-ի մոտակայքից հիշյալ վարորդն իր ավտոմեքենայով հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է քննություն: