Հովիկ Աբրահամյանին և Մանվել Գրիգորյանին պատկանող գազալցակայանները տուգանվել են. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում  ՀՀ ԱԻՆ հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նշել է, որ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստուգումներ է իրականացրել թվով 45 գազալցակայանում և հակահրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար 45 տնտեսվարողի նկատմամբ կիրառել է տուգանք: Վերջինս նշել է, որ բոլոր տնտեսվարողներին կարգադրագրեր են տրվել հայտնաբերված թերությունները վերացնելու համար:

«Արձանագրություններ են կազմվել և 2 միլիոն դրամից ավել (2 մլն 20 հազար դրամ) տուգանք է նշանակվել: Բոլոր օբյեկտներում էլ տուգանքներ եղել են: Հիմնականում հակահրդեհային խախտումների համար է արվում»,- նշել է վերջինս:

Պաշտոնյան նշել է, որ մինչև տարեվերջ նախապես պլանավորված բոլոր գազալցակայաններում ստուգումներն ավարտված կլինեն։ Տուգնված ԱԳԼՃ-Կ-ների  շարքում են, օրինակ «Հովան-լիան գրուպ», «Դալար գազ», «Մայ-արգ» ՍՊԸ-ները, որոնց հիմնադիրների կազմում են Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամը և եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը։ Տուգանվածների թվում է նաև «Արա և Այծմենիկ» ԲԲԸ-ի գազալցակայանը, որը պատկանում է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին։




Լրահոս