
Այս օրերին «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգեր է ստանում ՀՀ Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներից: Նրանց պատմելով՝ Երեւանի կոնյակի գործարանի ներկայացուցիչները շրջում են գյուղերով եւ գյուղացիների հետ կնքած պայմանագրերում փոփոխություններ կատարում:
Ըստ գյուղացիների` նրանք հիմնականում կրճատում են պայմանագրում նշված բերքի մթերման քանակությունը: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գործարանի հասարկայնության հետ կապերի պատասխանատու Զարուհի Իսկանդարյանի հետ. «Ամեն տարի կնքվում են պայմանագրեր գյուղացիների հետ եւ վերակնքվում հավելվածները:
Դա տեղի է ունենում յուրաքանչյուր տարի, մոտավորապես մարտից օգոստոս ընկած ժամանակահատվածը: Չէ որ տվյալ ժամանակահատվածում որեւէ մեկը չի կարող կանխատեսել այս կամ այն տարածաշրջանի տնտեսության կամ այգու բերքի քանակությունը: Այս պատճառով մինչեւ սեպտեմբեր կատարվում են հավելվածների ճշտում եւ գրանցվում են ակնկալվող քանակները: Նաեւ յուրաքանչյուր գյուղացու հետ կատարվում են հավելվածների կնքումներ, որոնք ամրագրվում են ըստ քանակների»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան