Այսօր Վերնիսաժի հարակից մայթում հնաոճ սպասք վաճառողներին չեն թույլատրել առևտուր անել: Քաղաքապետարանի աշխատակիցները և ոստիկանները վերջիններիս չեն թույլատրել տեղադրել իրենց սեղանիկները՝ ասելով, որ մայթը պետք է ազատ լինի:

Առևտրականները ArmLur.am-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք ամեն շաբաթ և կիրակի առևտուր են անում այս հատվածում, մինչդեռ քաղաքապետարանը փորձում է զրկել իրենց ֆինանսի միակ աղբյուրից:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լուսինե Առաքելյան






























