Աշնանային նստաշրջանին բացակայությունների հարցը շատ խիստ դրված է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նոր ղեկավարությունը «մտել է» խիստ ղեկավարի կերպարի մեջ եւ որոշել է պատգամավորների սխալ քայլերը չներել: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀԿ պատգամավորներին զգուշացվել է, որ օրեր անց մեկնարկող քառօրյային եւ, առհասարակ, ողջ աշնանային նստաշրջանին բացակայությունների հարցը շատ խիստ դրված է լինելու:

Ընդ որում, ՀՀԿ-ականներին հրահանգվել է ոչ միայն ներկա լինել եւ ուղղակի կոճակ սեղմողի դեր կատարել, այլ ակտիվ լինել, հարցեր հնչեցնել, շփվել լրագրողների հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները հստակ մեսիջ են ստացել, որ այն, ինչ եղել է նախորդ ԱԺ ղեկավարների օրոք, այս անգամ չի ներվելու: Հնաբնակ պատգամավորներն էլ իրար մեջ նույնիսկ կատակում են, թե Գալուստ Գրիգորիչի ժամանակ ամեն ինչ ուրիշ էր. նա բարեսրտորեն ամեն ինչ ներում էր:




Լրահոս