«Ուլիս-2» ֆուտբոլային ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանի գործը հասել է ՀՀ վերաքննիչ դատարան: Ինչպես հայտնի է՝ 2016 թվականին ԱԱԾ-ն բացահայտել էր հայկական ֆուտբոլային «Ուլիս-Երեւան» ակումբի գլխավոր մարզիչների կողմից կաշառք ստանալու դեպք, եւ այս գործով մեղադրյալ էր ներգրավվել «Ուլիս-2» ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը:
Արդյունքում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր առողջական խնդիրներից ելնելով՝ նրան ուղարկել հարկադիր բուժման: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինիս պաշտպանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան եւ պահանջում է, որ նրա նկատմամբ հարկադիր բուժումը իրականացվի ոչ հիվանդանոցային պայմաններում, այլ տանը: