Մինչ միջազգային փորձագիտական կազմակերպությունները պնդում են, որ «Լիդիանի Արմենիա»-ի ներկայացրած Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական, այս ընթացքում ՀՀ կառավարությունը արտոնություններ է տալիս ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության որոշմամբ ընկերությունը ստացել է ներմուծվող սարքավորումների ԱԱՀ-ի վճարման արտոնություններ։
Ի դեպ, ընկերությունը նախատեսում է Ամուլսարի հանքում արդյունահանել 2 մլն ունցիա ոսկի եւ 3 մլն ունցիա արծաթ: Ինչի արդյունքում կներդնի 180 մլրդ դրամ։ Նկատենք, որ մինչ կառավարությունը գայթակղվում է ընկերության կողմից խոստացվող ներդրումներով, այս ընթացքում բնապահպաններն ահազանգում են, որ երկարատեւ թթվագոյացումը սպառնում է ջրի որակին: