
Քիչ առաջ ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած հերթական ավտովթարը:
ArmLur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ Suzuki մակնիշի ավտոմեքենան, որը մեծ արագությամբ է ընթացել, հարվածել է տեղում կանգնած ԿամԱզ ավտոմեքենային: Վարորդը` վարորդը 47-ամյա Արմենակ Ալեքսանյանը` Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, ծանր վիճակով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Մեքենայում գտնվել է նաև շուն, որը սատկել է: Տեղում հայտնաբերվել է Ալեքսանյանի վարորդական իրավունքը, հողաթափեր և այլ իրեր:
Հովսեփ Հովսեփյան