
Այսօր ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին տեղում աշխատում են փրկարարները, ոստիկանության աշխատակիցների:
ArmLur.am-ի տեղեկություններով` ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ է: Ըստ շրջանառվող տեղեկությունների` նրան նման քայլի է դրդել այն, որ օրերս ինչ-որ մարդիկ քաղաքապետարանի հրահանգով նրան սպառնացել են քանդել իր ավտոտեխսպասարկման կետը: Եվ այսօր արդեն անցել են գործի: Քաղաքացու տունը, ի դեպ, գտնվում է ավտոտեխսպասարկման կետի երկրորդ հարկում:
Բանն այն է, որ քաղաքացին իր ընտանիքի օրվա հացի խնդիրն ավտոտեխսպասարկման կետում աշխատելով է լուծում, իսկ դա նրա կյանքի ստեղծածն է: Քաղաքացին սպառնացել է, որ եթե ինչ-որ մեկը մոտենա դրան, ինքը ինքնավնասում կանի:
Թե ովքեր են սպառնացել քաղաքացուն քանդել շինությունը և ինչու, ինչ հիմքով, դեռևս չհաջողվեց պարզել:
Ի դեպ, մի քանի որ առաջ ծնվել է նշված քաղաքացու երեխան, իսկ նրա ավագ որդին ծառայում է ԼՂՀ բանակում: