ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում այն վայրում, որտեղ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի, փրկարարների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ուժերով ինքնահրկիզման փորձը կանխվել է:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քաղաքացին այս պահին գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժնում:

Ինչպես հայտնի է` նրան ինքնահրկիզման է դրդել քաղաքապետարանի որոշումը, ըստ որի` նրա ավտոտեխսպասարկման կետը պետք է քանդվի: ArmLur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ քաղաքացու շինությունն արդեն իսկ վնասել են, իսկ այդ կետով նա իր բազմանդամ ընտանիքն է պահում:

Ի դեպ, քաղաքացու որդին ծառայում է հայոց բանակում:




Լրահոս