
Տհաճ միջադեպ է տեղի ունեցել թուրքական Սուպերլիգայի 4-րդ տուրի` «Ֆեներբահչե»-«Իսթանբուլ Բաշաքշեհիր» խաղի ժամանակ Ստամբուլում:
«Ֆեներբահչեի» երկրպագուները տրիբունաներից ջրով լի շշեր են նետել խաղադաշտ և դրանցից մեկը դիպչել է «Իսթանբուլ Բաշաքշեհիրի» և Թուրքիայի հավաքականի դարպասապահ Վոլկան Բաբաջանի գլխին, հայտնում է «101 Great Goals»-ը:
Դարպասապահը լուրջ վնասվածք չի ստացել և կարողացել է շարունակել խաղը: Այդուհանդերձ, «Ֆեներբահչեն», հավանաբար, կպատժվի երկրպագուների պահվածքի համար:
Հանդիպումն ավարտվել է «Ֆեներբահչեի» պարտությամբ (2:3), որը վճռորոշ գոլը բաց է թողել ավելացված ժամանակում:
Նշենք` Բաբաջանը կարիերան սկսել է «Ֆեներբահչեում» և Ստամբուլը ներկայացնող ակումբի կազմում 20 հանդիպում է անցկացրել: