Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ (անգլ.՝ September 11 attacks, հայտնի նաև որպես 9/11), համաձայնեցված մահապարտ ահաբեկչական հարձակումների շարան, որը տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հարձակումների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ-Քայիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը[2]:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները կապնվում են «Ալ-Քայիդա» կազմակերպության հետ, այնուհետև բաժանվում են չորս խմբերի, և առևանգում են չորս մարդատար ինքնաթիռներ։ Յուրաքանչյուր խմբում կար առնվազն մեկ անդամ, որն օդաչու էր։ Ահաբեկիչները երկու ինքնաթիռ ոչնչացնում են Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակում, որը տեղակայված է Նյու Յորք քաղաքում: Աղետի հետևանքով, աշտարակը փլուզվում է և հրդեհի է բռնկվում: Երրորդ ինքնաթիռը (չվերթ 77 American Airlines) ոչնչացել է Պենտագոնի շենքը, որը տեղակայված է մայրաքաղաք Վաշինգտոնում: Չորրորդ օդանավի ուղևորները և անձնակազմի անդամները փորձել են կանխել ահաբեկիչներին, ինչի հետևանքով ինքնաթիռն ընկնում է Փենսիլվանիայում:
19 ահաբեկիչների հարձակումների հետևանքով մահացել են ավելի քան 2977 մարդ, ևս 24 մարդ անհայտ կորել են: Մահացածների մեծ մասը եղել են քաղաքացիական անձինք։ Պաշտոնական կայքը հայտնում է, որ այս ողբերգությունը քննադատվել է մի շարք լրագրողների և գիտնականների կողմից: