ArmLur.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վերնիսաժ տոնավաճառում հնաոճ սպասք վաճառող առևտրականներին չեն թույլատրում իրենց տեղում առևտուր անել։
Այսօր առևտրականները դիմում հանձնեցին վարչապետին, որի պատասխանը կստանան մեկ ամսվա ընթացքում։
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այժմ Վերնիսաժ տոնավաճառի առևտրականները գտնվում են քաղաքապետարանում։ Նրանք հանձնելու են դիմում-խնդրագիր: Քաղաքապետարանից խոստացել են, որ իրենց ներկայացուցիչը կընդունի քաղաքացիներին և կլսի նրանց բողոքը։