Փարաքար գյուղում զինծառայող է դանակահարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Փարաքար գյուղի բնակիչ 35-ամյա Խ. Գասպարյանը որովայնի, կրծքավանդակի ձախ կեսում ծակած-կտրած վերքով տեղափոխվել է «Աստղիկ» բկ:

Ըստ մամուլում տարածված լուրերի ՝ Փարաքար գյուղի Մեքենագործների փողոցի թիվ 1 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Խ. Գասպարյանի և նույն գյուղի բնակիչ 47-ամյա Ա. Արզումանյանի միջև, որի ժամանակ Ա. Արզումանյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Խ. Գասպարյանին:

Դեպքի առավել մանրամասների շուրջ  ArmLur.am-ը զրուցել է Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանի հետ: Ըստ նրա՝ մի քանի տարի է, ինչ Խ. Գասպարյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Փարաքար գյուղ` մշտական բնակության:

Ի դեպ, Խ. Գասպարյանն ամուսնացած է, ունի երկու երեխա, զինծառայող է

Ըստ գյուղապետի ՝ Խ. Գասպարյանը գյուղում երբևէ աչքի չի ընկել կռվարար, ագրեսիվ, անհաշտ բնավորությամբ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս