Տարոն Մարգարյանն ու նրա տեղակալը չեն բարեհաճում ընդունել Վերնիսաժի առևտրականներին. նրանք արդեն մեկ ժամ է` քաղաքապետարանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Վերնիսաժ տոնավաճառում առևտուր իրականացնող առևտրականները եկել են քաղաքապետարան` ներկայացնելու իրենց խնդիրը։ Քաղաքապետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ Գեորգի Գաբրիելյանը առևտրականներին առաջարկեց սպասել քաղաքապետարանի քաղաքացիների ընդունելության սրահում` առաջարկելով, որ նրանց ընդունի աշխատակիցներից որևէ մեկը։

Սակայն քաղաքացիները պնդեցին` իրենք հանդիպում են պահանջում քաղաքապետ Տարոն Մարգարյանի կամ նրա տեղակալ Դավիթ Օհանյանի հետ։ Այլ տարբերակի հետ վերջիններս համաձայն չէին։

ArmLur.am-ի թղթակիցն արդեն մեկ ժամ է, ինչ առևտրականների հետ սպասում է քաղաքապետի տեղակալին. վերջինս խորհրդակցության է։ Նշենք նաև, որ այստեղ են Վերնիսաժի այն առևտրականները, որոնք հին հագուստ էին վաճառում Վերնիսաժում. նրանց տեղափոխել էին Ստադիոնի տարածք։

Նրանք պահանջում են, որ իրենց վերադարձնեն Վերնիսաժի տարածք։




Լրահոս