Սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 75-ամյա Վարդգես Գուլիկյանը իր վարած Mazda մակնիշի 10 ՏՏ 379 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին:
shamshyan.com-ը գրում է, որ ըստ նախնական տեղեկությունների, վարորդը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Երևանի Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական համալսարանում՝ որպես դասախոս:
Մանրամասները` այստեղ: