Բոլորը ֆիքսել են, որ պետք չէ ուրիշին տալ ատամի խոզանակն ու սանրը: սակայն կան նաև այլ իրեր, որոնք պետք չէ տալ նույնիսկ ամենամտերիմներին: Adme.ru-ն թվարկում է իրեր, որոնք ևս պետք է ունենան մեկ տեր:
Շրթներկ և շուրթերի փայլ
Պետք չէ այդպես անել, քանի որ շատ հեշտ է հերպես ստանալը, եթե նույնիսկ դիմացինն այդպիսի վարակ չունի:
Ականջակալներ
Յուրաքանչյուր մարդու ականջում իր բակտերիաներն են: Եթե կիսվում եք ականջակալով, ապա կարող եք կեղտ փոխանցել: Դա էլ իր հերթին կարող է ականջի ինֆեկցիայի պատճառ դառնալ:
Բիգուդի և վարսահարդարման այլ պարագաներ
Այն, որ սանրը տալ պետք չէ, հասկանում են բոլորը: Դա վերաբերում է նաև վարսերի համար նախատեսված աքսեսուարներին, որոնք ևս առնչվում են գլխամաշկի հետ:
Դեզոդորանտ
Նույնիսկ ամենալավ դեզոդորանտը պետք չէ տալ ուրիշներին:
Սրբիչ
Սրբիչի հիմնական առաքելությունը մարմնի վրայի ջուրը չորացնելն է: Եթե նույնիսկ մարդն առողջ է, ապա պետք չէ սրբիչդ տալ նրան:
Հողաթափեր
Իհարկե, հյուրասեր կինը միշտ իր հյուրերինն հողաթափեր կառաջարկի: Դրա համար անհրաժեշտ է ունենալ միայն հյուրերի համար նախատեսված հողաթափեր: