Շինշիլաբույծների հայկական ընկերակցությունը 2 օր անընդմեջ կազմակերպել էր դասընթացներ այս ոլորտով զբաղվողների ու հետաքրքվողների համար:
Ընկերակցության համոզմունքով այս ոլորտը Հայաստանում զարգանալու և կայանալու մեծ հնարավորություններ ունի և այժմ ժամանակն է սկսել ավելի արհեստավարժ ձևով մոտենալ այս գործին: Սա գյուղատնտեսության և անասանապահության այն ճյուղնէ, որ դինամիկ զարգացում է ապրում և անհրաժեշտ է անընդհատ կատարել գիտելիքների թարմացում, վերապատրաստվել, փորձի փոխանակմամբ զբաղվել և գործնական փորձի փոխանակման հնարավորություն ստեղծել շինշիլաբույծների համար:
Ընկերակցության կողմից այս 6 ամիսների ընթացքում շուրջ 40 գործընկեր մինի ֆերմաներ են հիմնվել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, նրանք կարծում են, որ սա ընտանեկան բիզնեսի լավագույն օրինակ է, որը կարող է տարածվել Հայաստանի քաղաքներում և գյուղերում ու դառնա աղքատության դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը:
Այս գործով զբաղվելը կապահովի մեկ ընտանիքի զբաղվածության աստիճանը, նրանց տալով ամսեկան կայունեկամուտ՝ ձագերի երաշխավորված մթերման տեսքով, այս կետը, ի դեպ, նրանց պայմանագրի պարտադիր պայմանն է /shinshila.am/ :
Այս ոլորտի զարգացման հեռանկարում է բուծումից մորթու վերամշակմանը անցնելը, որը տեղի է ունենալու փուլառփուլ, հասնելով տեղում ծնի քանակի և որակի ապահովմանը: Ընկերակցության մասնագետների կողմից արդենիսկ մշակվել է և փորձարկում անցնելուց հետո օգտագործվում է տեղական արտադրության գրանուլացված կերը:
Հատկանաշական է, որ այս բիզնեսը չի ենթադրում մեծ ներդրում ևընթացիկ ծախսեր: Ընկերակցության մասնագետ-անասնաբույծի խոսքով ծախսերի մեջ պետք է հաշվարկել տարածքի կահավորումը և հիգենիկ վիճակին բերելը, տարածքում օդի ջերմաստիճանի ջերմացում-սառեցում ապահովելը՝ ողջ տարվա ընթացքում /20-24 ջերմաստիճան/, օդափոխության ապահովումը, վանդկաների կառուցումը, թեփի, կերի և լոգանքի ավազի ամսական կտրվածքով ձեռքբերումը:
Դասընթացներին մասնակցող ընկերակցության գործընկեր 40 շինշիլաբույծներին տրվեցին ընկերակցության անդամակցության քարտեր և տեղի ունեցավ հերթական վերապատրաստումն ու փորձի փոխանակումը Ռուսաստանում տարիների փորձ ունեցող որոկավորված շինշիլաբույծ մանագետի հետ, այս օրերին կկազմակերպվի մասնագետի այցը ընկերակցության հետ համագործակցող ֆերմերային տնտեսություններ: