«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար, ավստրիացի Կարել Հոֆստրան տեղեկացրել է, որ 2016 թ. սկսած «Աջակցություն Հայաստանի միգրացիայի եւ սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվել է 4 մլն եվրո: Այդ ծրագիրը կավարտվի հաջորդ տարի:
Մինչ այդ, սակայն, նկատենք, որ Հայաստանում արտագաղթը չի դադարում, ընդհակառակը՝ այն գնալով ավելի է խորանում: Մեկ ուշագրավ փաստ էլ. ԱԺ-ն երեկ քննարկում էր «ՀՀ կառավարության եւ միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի միջեւ կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի՝ նախագծի նպատակը միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միջազգային իրավունքի իրավաբանական կարգավիճակ տալն է»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: